դասարանական մայրենի

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում։ – Բ. Նա մի ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:

Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու կատակով հյուծված։ – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով դիմավորեցին հյուծված ուխտավորին:

Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով քաղաքից մարդը։ – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:
Թշնամիի բանակը շրջապատել էր քաղաքը:

Մայրամուտ արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:
Մայրամուտի արեգակը պալատները կարմիր էր ներկել:

293. Բացատրիր՝ ինչո՛ւ բառախմբերը նախադասություն չեն։ Դրանք վերածի՛ր նախադասությունների։

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ ․․․
Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ էին կառուցվել:

«Բիբլիա» հայերեն «գիրք» ․․․
«Բիբլիա» հայերեն «գիրք» է նշանակում:

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար ․․․
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար էին հաջորդում:

Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները ․․․
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները հին աշխարհի հիմնական առևտրականներն ու ծովագնացները դարձան:

Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը ․․․
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը դարձավ:

Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ․․․
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան շրջանցեցին:

294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասություն բառերի դասավորվածություն է, որը արտահայտում է իմաստ և կազմված է ենթակայից և ստորոգյալից:

295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում՝ «ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը»:Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը: Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրու:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։ Նրանք շատ քիչ են պատահում։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

        Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:

            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա խմբում Իշխանի ձին էր, իսկ Բ խմբում Իշխանի դուռն էր:

            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:

Ա խմբում շինությունն է հզոր, իսկ Բ խմբում ժամանակն է հզոր:

            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:

            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր    երգչուհու հետ:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում

Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տնօրենն ուզում է զբոշաշրջիկների առաջ պատկերասրահի դուռը փակել:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ`

Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել – հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:

Նրա ծիծաղն անգամ սիրելի է:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչուն է։

Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։

Ցերեկները սովորաբար մի քիչ քնո phmm L:

Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Ստորոգյալները հաստատում են  առարկայի ինչպիսի լինելը և ինչ անելը ։

0 comments on “դասարանական մայրենիAdd yours →

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *