Մայրենի ստուգատես։ 4-րդ դասարան

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

«Պոչատ աղվեսը»

«Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Փոխադրած

«Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այդպես խայտառակված:  Եվորոշեի մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշենիր են պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»

«Այս տարվա իմ ձեռք բերումները »

Ողջույն…

Ես Ջոզեֆ Զեյթունն եմ։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Հարավային դպրոցում։Ես այսօր ձեզ կպատպատմեմ այս տարվա իմ ձեռքբերումների մասին։Այս տարի ինձ համար շատ ուրախ է անցել և 4-րդ դասարանում սովորել եմ շատ-շատ նոր բաներ։Արդեն ութ տարեկան եմ, շատ եմ սիրում բլոգավարութունը։Սովորել եմ նաև ֆուտբոլ խաղալ։Սովորել եմ չմուշկ քշել և սովորացրել եմ ընկերներիս քշել։Սովորել եմ ռոբոտաշինության ծրագրից օգտվել։Նոր ընկեր եմ ձեռք բերել և նրա հետ խաղացել եմ շատ խաղեր։ Սովորել եմ «դռոն» թռցնել։Այս տարի նաև ձեռք եմ բերել նոր ուսուցիչներ, որոնք ինձ փողանցել են շատ գիտելիքներ։Տարին դեռ առջևում է և ես հույս ունեմ, որ շատ ավելի նվաճումներ կունենամ։

  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

«Կրակով հեծանիվ»

Կրակը քշում էր հեծանիվ։Եվ նա հանդիպեց տերևին և բարևելուց այրեց տերևին։Տերևը ասաց.

-Ա՜խ, մի արա, ցավում է։

Կրակը պատասխանեց.

-Շատ-շատ կներես, չգիտեի, որ այդպես կլինի։

Տերևը ասաց.

-Լավ, արի ընկերանանք։

Կրակը պատասխանեց.

-Լավ , արի ընկերանանք, բայց ես չեմ կպչի քեզ ,որ նորից չայրվես։

Նրանք ընկերացան և նստեցին կրակի հեծանիվ։Հետո նրանք հանդիպեցին աթոռին։

Տերևն ասաց.

-Բարև, անունդ ի՞նչ է։

Աթոռը պատասխանեց.

-Իմ անունը սեղան է։

Կրակը ասաց.

-Բայց դու աթոռ ես։

Աթոռը պատասխանեց.

Բայց իմ անունը սեղան է։Եկեք ընկերանանք, երեքով ավելի հետաքրքիր կլինի։

Այս երեք հրաշալի ընկերներ գնացին խաղահրապարակ և միասին ուրախացան։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/

  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Կաղպաղակի դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենա գլխավոր հրապարակում մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Այն պաղպաղակից էր:Բոլոնիա քաղաքում ոչ արև էր լինում ոչ ել անձրև։ Են ել մի օր անձրև եկավ, բոլոր երեխանրը հավաքվեցին, կանգնեցին իրար գլխի որ շրջապատեն այդ մեծ հսկա դղյակը որ այն չեհալչի։անձրևը դաթարեց և նրանց հաջողվեց փրկել դղյակը։ Իսկ հետո այդ մեծ հսկա դղյակը նվիրեցին այն երեխաներին որոնք ոգնեցին որ դղյակը չըհալչի։

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 13/

  • Միասնական գրավոր աշխատանք

Հեկտոր Մալո

վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին։ Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ։ Միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին։ Շուտով Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Նա շատ փորձություններ և դժվարություններ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր, և մարդասեր Ռեմին։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։

Մալոն մեծ սիրով նկարագրում է կենդանիներին՝ կապիկ Հոգյակին, երեք շներին՝ Կապիին, Դոլչեին և Զերբինոյին։

Նկարագրելով Ռեմիի ճակատագիրը՝ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունը, ուր ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը։ Հեղինակը պատմում է, որ սեփականատերերի աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։

Իմ չարենցյան բառարան

«Ինչքան աշխարհը սիրես»

Թախիծ-վիշտ,տխրություն

Ճահճուտները-ճահիճ

հրճվանք-Հոգեկան մեծ բավականություն, ցնծություն, մեծ ուրախություն:

Գանգատ-Բողոք

հայրենիքում

Մրմունջ-Փսփսոց

Անուրջ-Երազ

Իրիկնամուտ-մայրամուտ

Աչել-Նայել

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն

Անհուն-Անսահման

Հազարանուն-Հազարավոր՝ բյուրավոր անուններ ունեցող՝ կրող, բյուրանուն:

Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

Անծանոթ բառեր չկան

  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

հեզաճկուն Հեզ և ճկուն, հեզորեն՝ մեղմորեն ճկուն:

  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

բույրը-հոտ

 ջինջ-մաքուր

ողբաձայն-լացաձայն

ճերմակ-սպիտակ

  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:
display_image

Ամենից լավ շուն

Ամենից լավ շուն

Մի օր մի մարդ քայլելիս պողոցում մի շուն է տեսնում ու նրան այդ շունը շատ է դուր գալիս և նա այդ շանը տուն է տանում ու խնամում է և նրանք իրար հետ շատ են մտերմանում։ Մի օր այս մարդը վորոշում է իր երկրիս թռնի ուրիշ երկիր և քանի որ ինքնաթիռում չեն քողում շուն մտնի այդ մարդը մի խաղալիք է տանում իր հետ որպիսի նետի այն և մտնի ինքնաթիր հետո երբ որ ինքնաթիրը արդեն գետնի չեր շունը վազեց ինքնաթիռի հետևից բայց չհասավ ու չհասավ հետո նստեց ու սպասեց շատ ու շատ ինքնաթիռներ եկան գնացին բայց ոչմեկից նրա տերը դուրս չեկավ։

Մայրենի

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նրան

Առաջադրանքների փաթեթ

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ունկընդիրն – Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

փոխաբերություն

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

համեմատություն
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

ՎըտաՈւնկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է

որովհետև շատ գեղեցիկ է հնչում

Ուղագրական աշխատանք

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:

Վառվռուն, ախորժակ, մռմռալ, բառբառ, խրխռալ, գանգուռ, կենսաթռթիռ, թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, առժանի, ճռճռալ, արհամարհել, գռգիռ, խռճիթ, կռծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խռթխռթալ, ծռմռել, փրփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

Մայրենի

Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանա։

Քուլա-գզած բրդի, բամբակի և այլնի փաթիլներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

Բարձրանում լսում ենք ց ՝ գրում ենք ՝ ձ

Խոնարհեն չի կարդացվում հ բայց գրում ենք գ

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Արևելք

Ախպեր

Ձեռք

Բյուր

Նախշեր

Ծագել

Գոլորշի

Բաձրանալ

Կեսօր

Խոնարհել

Երգ