Ճամփորդություն Թումանյանի շունն ու կատուն ներկայացում

Այսօր ես իմ դասարանի հետ գնացի նայելու Թումանյանի Շունն ու կատուն ներկայացումը: Այնտեղ շատ հետաքրքիր օր անցկացրցեցի: Այնտեղ շունը մի մարդ եր ով խաղում եր Ազիզիաներում, նրա իսկական անունը Իշղան Դաիբյան: Իմ կարծիքը այս ներկայացման մասին շատ լավ էր, թե կատվի թե շան դերասանաները շատ լավեին կատարում նրանց դերերը: Կատուն խաբում էր, նրա դերասանական խաղը ինձ դուր եկավ, բայց ինձ ավելի հոգե հարազատ էր շունը որովհետև նա շատ արդար էր:

Ես շատ սիրում եմ իմ ընկերների հետ գնալ Ճամփորդություններ և մեծ հաճույքով սպասում եմ միուս Ճամփորդության:

Ճամփորդություն դեպի պաղպաղակի գործարան

Մենք այսօր դասարանով գնացինք պաղպաղակի գործարան։ Մենք սկսբից գնացինք Թումանյանի այգի այնտեղ երգեցինք, հաց կերանք և խաղացինք։ Հետո ուղղևորվեցինք դեպի պաղպաղակի գործարան, այնտեղ տեսանք տարբեր տեսակի պաղպաղակներ մեզ հյուրասիրեցին դրանցից մեկը և մենք կերանք։ Ինձ շատ դուր եկավ այս օրվա ճամփորդությունը

Ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գ․ Կամարիս

Մենք այսօր դասարանով գնացինք Կոտայքի մարզ, գ․ Կամարիս որ նշենք Համբարցումը։ Այնտեղ մենք սկսբում երգեցինք հետո քայլեցինք հասանք ինչվոր քարքրոտ տեղ և հաց կերանք հետո քայլեցինք հասանք սարի գագաթին այնտեղից երևեում էր մի գեղեցիկ տեսարան։ Հետո քայլեցինք դեպի եկեղեցի եկեղեցում երգեցինք և եկանք տուն։

Ճամփորդություն

Մենք այսօր դասարանով գնացինք Ծաղկունք։ Այնտեղ խաղացինք, գնացինք եկեղեցի և երգեցինք։

Մենք երգեցինք,պարեցինք, ուրախացանք։

Բարձունքի վերևում երևում էր գեղեցիկ եկեղեցի։ Մենք հաղթահարեցինք բարձունքը, մտանք եկեղեցի, երգեցինք հոգևոր երգեր։ Բարձունքից երևում էր գեղեցիկ տեսարան՝ սարեր, այգիներ, գյուղեր։

Ճամփորդության դաս

Մենք ամսի 26-ին գնալուենք ծախկունք դրա համար հարցեր մշակենք

– Բարև ձեզ, ուր ենք գնալու

– Ծաղկունք

– Բա ինչքան ժամանակում կհասնենք քանի կիլոմետ հետո կհասնենք

– այս նկարով 18 րոպե 16․1-կիլոմետր

– Բա ինչի համարենք գնում

– Որ այնտեղ Զատիկի տոնը նշենք

Ճամփորդություն դեպի էդիտ պրինտ

Մենք այսօր դասարանով գնացել էինք “Էդիտ պրինտ” հրատարակչություն, որտեղ պատրաստում են գրքեր։ Այնտեղ կան շատ մեծ սարքեր, օրինակ՝ ծանրոց, ծալիչ և կարիչ։

Հիմա կպատմեմ այդ սարքերի մասին․ ծանրոցը նրա համար է, որ գիրքը պատրաստելուց հետո մի քանի րոպե մնա ծանրոցի տակ ու հարթ լինի։ Ծալիչը նրա համար է, որ էջերը արագ ծալի։ Մեծ թութղը ծալում է մի քանի մասերի ու կտրում։ Կարիչի սարքն էլ կարում է էջերը և ստանում գրքի տեսք։ Բացի կարելուց գիրքը կարող ենք նաև դակել և սոսնձել։

Ճամփորդություն դեպի Հ․ Մալյանի անվան թատրոն Հովհաննես Թումանյանի մասին ներկայացում դիտելու

Մենք այսօր դասարանով գնացել էինք Հ․ Մալյանի անվան թատրոն Հ․ Թումանյանի մասին ներկայացում դիտելու։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Մենք դիտեցինք Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Մի կաթիլ մեղր», «Խելոքն ու հիմարը», «Բարեկենդանը» ներկայացումները։ Այնտեղ ինձ շատ դուր եկավ և դերասաները շատ լավն էին։ Ինձ շատ դուր եկավ Հ. Մալյանի անվան թատրոնը։

Ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մենք այսօր դասարանով գնացինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։

Ես իմացա, որ իրականում Մարտիրոս Սարյանը մանկուց սիրել է նկարչությունը և նկարել: Մ. Սարյանի նկարները հիմնականում բնանկարներ էին: Իմացա, որ Մարտիրոս Սարյանը և Սողոմոն Սողոմոնյանը իրար երբեք չեն հանդիպել, բայց Մարտիրոս Սարյանը նկարել է Սողոմոն Սողոմոնյանին (Կոմիտաս):

Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Մենք այսօր դասարանով գնացինք Կոմիտասի թանգարան։ Այնտեղ գիդը մեզ պատմեց Կոմիտասի մասին, ես իմացա, որ Կոմիտասի իսկական անուն ազգանունը Սողոմոն Սողոմոնյան էր, նա երգահան էր։ Պատերին նրա նկարներն էին, նամակները, իր գրադարանը, իր և իր ընկերների նկարները, մենք բոլորս ճանաչեցինք Հովհաննես Թումանյանին: Այնտեղ դրված էր Կոմիտասի դաշնամուրը, որը նա նվեր էր ստացել և շատ ուրախ էր։ Կոմիտասի թանգարանից հետո մենք դուրս եկանք և գնացինք Պանթեոն։

Դեպի Ագարակ

Այսօր մենք դասարանով ճամփորդություն կատարեցինք դեպի ագարակ։ Այնտեղ մենք ձիերին կերակրեցինք, նրանց վրա նստեցինք։ Ձիերը կերան գազար, կաղամբ և խնձոր։ Ես ամենաշատը սիրում եմ Ջենի անունով ձիին և Ջենին ամենաշատա կերներն էր։ Հետո գնացինք շների մոտ, նրանց կերակրեցինք խնձոր։ Շներից ես սիրում եմ այնտեղի հասկիին։ Այնտեղ նաև ես կերակրեցի բադերին և նրանք շատ էին սիրում կաղամբ։ Երբ բադերը մեզ տեսան նրանք սկսեցին երգել, մենք էլ նրանց հետ երգեցինք։