Թումանյանական խառնաշփոթ

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Նազարս մի ժանգոտած թրի կտոր կապում է մեջքին, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։ Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։ Ճամփին հանդիպում է մի մարդու։ Հարցնում է էս մարդուն, թե ուր է գնում։ Էս մարդն էլ պատասխանում է, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։ Նազարը քանի, որ շատ վախկոտ մարդ էր, մտածում է, որ էս մարդու հետ ավելի ապահով կլինի ու առաջարկում է էս մարդուն միասին գնան, բայց չի իմանում, որ էս մարդը անխելք է լինում։ Միասին գնում են։ Երկար են գնում թե քիչ, հանդիպում են մի գայլի։ Էս գայլին ասում են, որ գնում են աստծու մոտ, գայլն էլ ասում է.

― Դե որ գնաք աստծու մոտ, ասեք մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

Սրանք համաձայնվում են ու շարունակում ճանապարհը։ Հանիդպում են մի սիրուն աղջկա։ Աղջկին թե բա՝ աստծուն կասեքայսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։ Սա էլ են համաձայնվում։ Երկուսով էշի վրա նստած գնում են, մեկ էլ հանդիպում են մի չորացած ծառի։ Ծառն էլ ասում է՝ աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեցին աղքատն ու նազարը ու շարունակեցին ճանապարհը։ Այնքան գնացին, մինչև գտան աստծուն։ Աստված լսեց նրանց ու ասաց.

― Դե գնացեք, հիմի կհարստանաք, ձեր բախտը տվեցի, գնացեք վայելեք։

Ճանապարհին էս նազարն ու աղքատը հանդիպեցին ծառին։ Ծառին պատմեցին, որ աստված ասեց, թե քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ։ Ծառը պատասխանեց.

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ։ Էս նազարը հասկացավ, որ էս մարդն անխելք է, ասեց.

— Էլ ո՞ւր ես գնում, արի օգնեք էս ծառին, ոսկին հանենք ու բաժանեք հավասար մասի։ Համ ծառին օգուտ կլինի, համ էլ մեզ։

Էս անխելք մարդը սկսեց կռվել նազարի հետ, թե՝ ասված ինձ բախտ է տվել, պետք է շտապեմ։ Նազարը քիչ համոզեց թե շատ, վերջում ասեց.

— Այ հենց հասնես գայլի մոտ, գայլը քո պես անխելք մարդու էլ սպասում է, որ ուտի։ Արի ոսկին փորենք, բաժանենք իրար մեջ, դու էլ գնա սիրուն աղջկա գտիր ու պսակվիր։ Հենց հասնենք գայլին, ես էս թուրս կտամ դու գայլին կսպանես։ Ու երկուսով ճամփա ընկան։ Գայլին տեսան, նազարը ժանգոտած թրի կտորը տվեց անխելք մարդուն ու անխելք մարդը սպանեց գայլին։

Ոսկին բաժանեցին, էս անխելք մարդը գնաց սիրուն աղջկա մոտ, նազարն էլ էշի վրա նստած ոսկին տարավ իր կնկա մոտ։ Կնիկը տեսավ Քաջ նազարին, էս նազարն էլ ցույց տվեց ոսկին ու պատմեց, որ էնքան անվախ ու քաջ է ինքը, որ ժանգոտած թրով գայլին սպանել է։

Քաջ նազարն իր կնկա հետ, իսկ Անխելք մարդը իր կնկա հետ ապրեցին չաղ ու բախտավոր։

Ուր գնացին ծաղիկները

Ուր գնացին ծաղիկները

Մի օր ծաղիկները որոշեցին գնալ սարեր։ Երբ հասան այնտեղ, տեսան հազարավոր գեղեցիկ ծաղիկներ, բոլոր ծաղիկների հետ ընկերացան և որոշեցին թեյել։ Նրանց այնքան դուր եկան սարերը, մաքուր օդը, բնությունը, որ որոշեցին ապրել սարերում։

Ագռավը ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ, 
Թե պատահմամբ, 
Մի մեծ ագռավ 
Մի գունդ պանիր 
Դաշտում գտավ, 
Կտուցն առավ, 
Ծառին թռավ։ 
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի… 
Բայց դեռ չառած համը իսկի, 
Աղվեսն անցավ ծառի մոտով, 
Գերվեց, էրվեց պանրի հոտով։ 
Վազեց գնաց բերնի ջուրը, 
Եվ թուլացան կուռն ու ճուռը, 
Էն ժամանակ իրա ձևին, 
Ծառի տակից, աչքն ագռավին, 
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, 
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ 
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ 
Ես քո գերին 
Քո էդ սևիկ 
Վառ աչքերին, 
Նուրբ ծալքերով 
Զույգ թևերին։ 
Մի դու մտիկ, 
Էդպես քթիկ, 
Էդպես ճտիկ, 
Մախմուր ագին, 
Խաս ու ղումաշ, 
Ատլասն հագին։ 
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի 
Ձայնն էլ կըլի հրեշտակի։ 
Երգի, քուրիկ, մի ամաչի, 
Իմ ուզածը մի մեծ բան չի։ 
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ 
Երգելում էլ եղար վարպետ, 
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, 
Թռչունների մայր թագուհի։ 
Ագռավ ազին իրեն տված 
Գովեստներից շշմած, ուռած՝ 
Ագռավային 
Բկովը մին 
Որ չկռռա՜ց, 
Պանիրն ընկավ ծառիցը ցած, 
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր: ղումաշ-տես կերպարս
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը: Որ ագռավի բերանից պանիրը ընկավ
  3. Բնութագրի՛ր առակի  գլխավոր հերոսներին:Ագռավ-ագռավը հավատումեր աղվեսին։Աղվես-աղվեսը Խորամանկեր
  4. Փորձի՛ր արդարացնել  աղվեսին:Աղվեսը չգիտեչ՞ որ տեղից գտներ։
  5. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր: