Բանավոր մաթեմատիկա

1. Որքան բարձր է պատվանդանը, այնքան բարձր է վազորդի
զբաղեցրած տեղը (տե՛ս նկարը): Ո՞ր վազորդն է ավարտել
վազքը երրորդ տեղում։
(A) A

(B) B

(C) C

(D) D

(E) E

2.Երեկ կիրակի էր: Ի՞նչ օր կլինի վաղը:
(A) երկուշաբթի

(B) երեքշաբթի

(C) չորեքշաբթի

(D) հինգշաբթի

(E) շաբաթ

3.Մայա ժողովուրդը գրում էր թվերը կետերի և գծերի միջոցով: 1 թիվը
ներկայացվում էր մեկ կետով, իսկ 5-ը՝ մեկ գծով: Օրինակ՝ աջ կողմի
նկար 1-ում բերված պատկերը ներկայացնում է 8 թիվը: Պատասխանի
տարբերակներից ո՞րն է ներկայացնում 12 թիվը:

պատ՝․(c)

4. Արամի գրքի առջևի կազմն ունի երկու անցք: Երբ գիրքը բաց է, այն ունի նկարում
բերված տեսքը: Ո՞ր նկարներն է տեսնում Արամն անցքերից, երբ փակում է գիրքը:

պատ՝․(D)

Բանավոր մաթեմատիկա

40 րոպե տևողությամբ դասը սկսվեց 11։50։ Դասի ճիշտ կեսին դասարան ներս թռավ մի ծիտիկ։ Ե՞րբ դա տեղի ունեցավ։ 

(A) 11:30

(B) 12:00

(C) 12:10

(D) 12:20

(E) 12:30

Հնդկացի առաջնորդը՝ Մեծ Արջը, ունի երեք փետուր, կացին, նետեր և կոշիկներ։ Նրա որդին՝ Սպիտակ Կապիկը, ունի երկու փետուր, նետեր, կրծքին նկարված երկու գիծ և չունի կացին։ Նկարներից որո՞ւմ են Մեծ Արջը և Սպիտակ Կապիկը պատկերված միասին։

պատ՝(E)

Բանավոր մաթեմատիկա

Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ
երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ
Մարիամը:
(A) 4

(B) 6

(C) 8

(D) 10

(E) 12

Սաթենիկը զառը գցեց չորս անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր
գումարը ստացվեց 23: Քանի՞ անգամ
է նա գցել 6-ը:
(A) 0

(B) 1

(C) 2

(D) 3

(E) 4

Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 2×2 չափսի քառակուսի աղյուսակը այնպես ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն):

Ունենք 3×3 չափսի քառակուսի աղյուսակ և երեք գույն՝ կարմիր, կապույտ, դեղին: Այդ գույներով աղյուսակի վանդակները ներկեք այնպես, որ ոչ մի տողում նույն գույնի վանդակներ չլինեն:

Բանավոր մաթեմատիկա

Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին քայլում էին 10:00, 3 րոպե դադար և այդպես 4 անգամ և 4-րդ դադարին նախաճաշեցին։
Պատասխան՝
10։00 + 10 + 3= 10:13 (առաջին դադար)

10։13 + 10 + 3 = 10։26 (երկրորդ դադար)

10։26 + 10 + 3 = 10։39 (երրորդ դադար)

10։39 + 10 = 10։49 (չորորդ դադար)