ինչպես են հին ժամանակներում զարդարում տոնածառը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին:

Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:

Տոնածառը  պատրաստվում էր փայտե խաչի վրա, որը խորհրդանշում է տիեզերական չորս ուղղությունները:

«Տոնական կենաց ծառը պատրաստված է բնական բույսերից` ավելից եւ աքլորակատարից: Ծառը զարդարող տիկնիկներից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը. մեկը հաց է թխում, մյուսը` խնոցի հարում եւ այլն:  Նախկինում Սուրբ ծնունդ ավելի ճոխ են տոնել, իսկ մինչ այդ պաս են պահել:

ArmDaily.am | Մորթեփափախ ձմեռ պապուց մինչև խմորեղենով և հացիկներով  գուշակություն. Ազգագրագետը պնդում է՝ գոնե երեխաների համար պետք է Ամանորը  նշել

Կրթահամալիրի տոն, հարիսայի ծես

Այսօր նշեցինք կրթահամալիրի տոնը։
Կրթահամալիրի տոնի, հարիսայի ծեսից առաջ պատրաստել էի իմբիրով, մեղրով թխվացքաբլիթներ, գեղեցիկ փաթեթավորել էի, որպեզի մանսնակցեմ ցուցահանդես-վաճառքին: Մենք պետք է ինչ-որ հետաքրքիր ուտելիք կամ իր պատրաստեինք և հետո վաճառեինք։ Սեղանին դրեցինք մեր պատրաստած իրերը և սկսեցինք վաճառել։ Եկել էին նաև ծնողները, որոնք նույնպես մեզ օգնում էին։ Վաճառեցինք նաև մեր պարտաստած թթուները։ Հավաքված գումարը բարի գործ անելու համար է։

Հետո մենք հարիսա կերանք և երգեցինք։

Իմ պատրաստած թխվածքաբլիթները
Ես, Արփին, Լուիզան և Լիլիթը
Մեր վաճառասեղանը և մենք

Արևորդի փառատոն

Հրդեհներ

Այսօր նայեցի Արևորդի փառատոնի «Հրդեհներ» ֆիլմը, որը պատմում էր Բոլիվիայում տեղի ունեցած հրդեհի մասին։ Ֆիլմն ինձ համար շատ տխուր էր, որովհետև մարդիկ կանոնները չպահպանելու պատճառով առաջացրել էին հրդեհներ, որոնք դուրս են եկել մարդկանց վերահսկողությունից։ Կամավոր հրշեջների ջոկատների շնորհիվ հրդեհները հնարավոր եղավ մարել։ Սակայն տարածքի մեծ մասը այրվել էր, վերացել էին բուսականությունն ու կենդանական աշխարհը։

Ինձ դուր եկավ, որ հրշեջները շատ խիզախ էին, քաջաբար պայքարում էին կրակի դեմ, նաև սովորեցնում էին տեղի բնակիչներին թե ինչպես հանգցնել կրակը և տուժածներին օգնել։

Հրշեջները կանոն ունեին, որ բոլորով գնում էին և բոլորով էլ հետ էին գալիս։ Շատ ուրախացա, երբ վերջում անձրև եկավ, որովհետև անձրևը կօգներ հրշեջներին և կրակը կհանգեր։

Սովորեցի, որ կրակը բաղկացած է 3 բանից` տաքություն, վառելիք և թթվածին և եթե այդ 3-ից մեկը վերացնենք, ապա կրակը կմարի։

Սովորեցի, որ պետք է հոգ տանել բնության մասին, հոգ տանես ոչ միայն ինքդ քո մասին այլ նաև քո կողքինների մասին։

H2O

Այսօր ևս մեկ ֆիլմ նայեցի։ Կոչվում էր H2O։ Ֆիլմն ինձ համար շատ տխուր էր, որովհետև վերջում մարդիկ մահացան։ Ես հասկացա այդ ֆիլմից, որ ծառերը չի կարելի կտրել և չի կարելի վնասել բնությունը։ Պետք է խնամքով վերաբերվել բնությանը և կենդանիներին։ Ֆիլմն ինձ հիշեցրեց այս ասածվածքը, որ ով փոս է փորում, ինքն էլ ընկնում է փոսի մեջ։ Այսինքն եթե մենք բնությանը վնաս տանք, բնությունն էլ մեզ կարող է վնասել։

Բազուկի մասին

Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։

իմ ամենասիրելի կենդանու մասին ընձառույծ

Մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը հասնում է 165 սմ-ի, պոչինը՝ 75-110 սմ-ի, իսկ քաշը՝ 60 կգ-ի։Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն։Ականջները կարճ են ու կլորավուն։ Ոտքերն ամուր են, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով։ Ապրում է անտառներում, սարերում Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում։

Մկներ և առնետներ

Մկները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում: Այս խմբի կրծողների մեծամասնությունը քիչ է առնչվում մարդկանց հետ: Միայն 1 տեսակ (տնային մուկը) դարձել է մարդու ուղեկիցը և զգալի վնաս է պատճառում նրան: 

Առնետների ամենատարածված տեսակներն են սև ու մոխրագույն (պասյուկ) առնետները:

Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ ու կլոր: Փորում են բներ, բնակվում այգիներում, տանիքներում: Սնվում են սերմերով, միջատներով, խխունջներով: ՀՀ-ում տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում:

Մոխրագույն առնետն ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում: ՀՀ-ում առավել տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում:

Առնետները վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություններ: 

Սև առնետները հեշտությամբ ընտելանում են և դառնում տան կենդանի: Նրանք մաքրասեր են և շատ ավելի խաղաղասեր, քան մյուս կրծողները (օրինակ՝ համստերիկները կամ ավազամկները), որոնց սովորաբար պահում են կենդանի անկյուններում: