Գովք գարնանը

Արդեն գարուն էր։ Արեգը չգիտեր, որ գարունը սկսվել է, բայց գիտեր եղանակների անունները։ Մի օր նա իր սենյակի պատուհանը բացեց և տեսավ, որ ծառերը կանաչել են, թռչունները ծլվլում են, իսկ արևը շողում է ու հենց այդ ժամանակ Արեգը հասկացավ, որ արդեն գարուն է և շատ ուրախացավ։ Արեգը հագավ իր թեթև բաճկոնը և իջավ բակ խաղալու։ Նա վերցրեց իր հեծանիվը, տեսավ իր ընկերներին, շատ ուրախ ժամանակ անցկացրեց ընկերների հետ, իսկ վերջում իր մայրիկի համար բակից ծաղիկներ քաղեց և նվիրեց իր մայրիկին։

Արեգը շատ է սիրում, երբ գարուն է, որովհետև ցուրտ ձմեռվանից հետո նա կարողանում է բակում երկար խաղալ իր ընկերների հետ։

0 comments on “Գովք գարնանըAdd yours →

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *