Ուսումնասիրում եք ուսուցիչների բլոգները։ Գրում եք ձեր կարծիքը բլոգների վերաբերյալ, առանձնացնոմ եք լավագույն բլոգները։
Բլոգներ https://anulganjalyan.wordpress.com/
https://sedakhachatryanblog.wordpress.com/
https://viktoriahovsepyan.wordpress.com/
լավագույն
https://viktoriahovsepyan.wordpress.com/
https://sedakhachatryanblog.wordpress.com/
https://anulganjalyan.wordpress.com/
Իմ կարծիքը
Սեդա Խաչատրյանի բլոգ Ես շատ հավանեցի ընկեր Սեդայի բլոգը: Այնտեղ ամեն ինչ դասակարգված է, հեշտ կգտնես քեզ հետաքրքող նյութը: Սեդա Խաչատրյանը միշտ գրում է բոլոր ճամփորդությունների, դասերի և ֆլեշմոբերի մասին:
Մայրիկս շատ է հավանել ընկեր Սեդայի բլոգը: Նա միշտ կարդում է բոլոր գրառումները` դպրոցի նորություններին ծանոթանալու համար:
Աննա Գանջալյանի բլոգ
Ընկեր Աննայի բլոգը շատ հետաքրքիր է: Միշտ Ընկեր Աննայի բլոգում գտնում եմ հետաքրքիր հղումներ անգլերեն նոր բառեր սովորելու համար, օրինակ` մարմնի մասեր, հագուստ, գույներ, ընտանի և վայրի կենդանիներ և այլն: Նաև Ընկեր Աննայի բլոգում գտնում եմ ֆլեշմոբերի մասին տեղեկություն:
Մայրիկիս դուր եկավ բլոգը: Նա կարդում է բլոգում նախագծերի արդյունքների, ֆլեշմոբերի պատասխանների մասին:
Վիկտորյա Հովսեփյանի բլոգ
Ընկեր Վիկտորյայի բլոգը ինձ շատ է դուր եկել: Բլոգի վերևի հատվածում բոլոր բաժիններն առանձնացված են, հեշտ կարող ես սեղմել քեզ հետաքրքրող բաժնի վրա և կարդալ: Ընկեր Վիկտորյան հետաքրքիր հեքիաթներ է տեղադրում իր բլոգում:
Մայրիկիս ևս շատ դուր եկավ բլոգը: Հատկապես հավանեց ընկեր Վիկտորյայի ծանոթության բաժինը:
0 comments on “Ուսուցիչների բլոգները” Add yours →