Հեկտոր Մալո

վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին։ Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ։ Միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին։ Շուտով Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Նա շատ փորձություններ և դժվարություններ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր, և մարդասեր Ռեմին։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։

Մալոն մեծ սիրով նկարագրում է կենդանիներին՝ կապիկ Հոգյակին, երեք շներին՝ Կապիին, Դոլչեին և Զերբինոյին։

Նկարագրելով Ռեմիի ճակատագիրը՝ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունը, ուր ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը։ Հեղինակը պատմում է, որ սեփականատերերի աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *