Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են- ուր որ նայում ես, դեղին կրակ է։

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ-դեղին ճյուղեր և տերևներ։

Քամին է այս ծով գանձերի տերը-քամին է դեղին ծառերի և տերևների տերը։

Այս ոսկու տերը՝ մեծահարուստծառերի տերը՛ մեծահարուստ։

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։

Դեղին հրդեհ-դեղին կրակ, ծով գանձ-շատ գանձ, դեղին բոցեր-դեղին գույներ։

3. Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։

դեղին բոցեր, աշնան քամի, ոսկե աշուն, ոսկեզօծ ծառ։

Անցյալ գեղեցիկ ոսկե աշնանը եղավ իսկական աշնանային քամի:

Երբ որ ես վառում եմ կրակ, մեկ-մեկ ինձ թվում է, որ դրանից դեղին բոցեր են դուրս գալիս։

Այս աշնանը կան շատ գեղեցիկ ոսկեզօծ ծառեր։

4. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր:

Կարդալու ընթացքում ես պատկերացրեցի գեղեցիկ և ոսկեգույն աշուն, լիքը տերևներով։

5. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով:

Բանաստեղծությունը այն մասին է, որ աշնանը գրեթե ամեն ինչը ոսկեգույն է դառնում։

Աշնանը յուրահատուկ քամի է։ Դրա համար աշնանը ամեն ինչ ենթարկվում է քամուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *