մայրենի

Անուն, ազգանուն
Ջոզեֆ Զեիթուն

Կարդա՛ և դեղինով ընդգծի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբեր բառերը: /2 միավ. /

Քարանձավում

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում: Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից: Կարծում եք իր հարմարավետության համա՞ր: Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:

Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ: Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ: Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:

Իսկ մա՞յրը: Նա քնում է մինչև գարուն և քնած (կամ կիսաքուն) էլ կերակրում, մեծացնում է իր քոթոթներին: Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում: Իսկ ինչո՞վ է սնվում: Աշնանը հավաքած ճարպով: Դա վիտամիններով հարուստ և շատ սննդարար ճարպ է: Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ: Այս պտուղների մեջ շատ արժեքավոր սննդանյութեր կան: Ճարպը շնչառության միջոցով դառնում է և՛ սնունդ, և՛ ջուր, և՛ կաթ: Այնպես որ արջերը գարնանն իրենց անձավներից դուրս են գալիս խիստ նիհարած, առանց ճարպի:

Տեքստում հանդիպած հարցական նախադասությունններն ընդգծի՛ր: /1 միավ ./

Կարծում եք իր հարմարավետության համա՞ր։
Իսկ մա՞յրը։
Իսկ ինչո՞վ է սնվում:
Չէ՞ որ արջն այդ ճարպը կուտակել է աշնանը կերած պտուղներից՝ կաղին, հաճար, տանձ, խնձոր, զկեռ, սիզն, մասուր, հաղարջ:

Բնագրի համաձայն,  ինչպիսի՞ անկողին է պատրաստում իր համար / 2 միավ ./

Հայր արջը մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ

Մայր արջը հատկապես փափուկ խոտերից և մամուռից

Ինչպիսի՞ն են արջի նորածին ձագերը: Դուրս գրի՛ր նրանց նկարագրող հատվածը: /1 միավ. /

Ինչո՞վ է սնվում մայր արջը: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: /1 միավոր /
պտուղներով
ջրով
ճարպով +

Մայր արջն ինչպե՞ս է կուտակում ճարպը:  /2 միավ. /

Աշնանը կերած պտուղներից +
Աշանը կերած ճարպերից
Ճարպը կուտակվում է ինքն իրեն


Հատկանիշ ցույց տվող, (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը ընդգծի՛ր կարմիրով, իսկ գործողություն ցույց տվող (ի՞նչ է աում, ի՞նչ է լինում) հարցերին պատասխանող բառերը՝ կանաչով: / 1 միավ. /

Դրանք մերկ, կույր և փոքրիկ արարծներ են, ամեն մեկը մի բռնուցքի չափ:

Հայր արջը իր տակ մի քիչ խոտ է փռում և չորացրած տերևներ, իսկ մայր արջը փառավոր անկողին է պատրաստում՝ հատկապես փափուկ խոտերից և մամուռից

Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:
Ո՛չ, ձագեր պիտի բերի, փափուկ անկողինը նրանց համար է պատրաստում:
Արջն աշնանից սկսած քուն է մտնում քարանձավի խորքում:
Վայելում են մայրական կաթը, քնում են իրենց մոր ջերմ գրկում և դանդաղ մեծանում:
Եվ փետրվարին, երբ դրսում բուքն է ոռնում, մայր արջն անձավի տաք խորքում աշխարհ է բերում իր զավակներին՝ երկու, երեք, երբեմն՝ նույնիսկ չորս քոթոթ։
Նրանց կերակրում է, իսկ ինքը ոչինչ չի ուտում:



Գրի՛ր տրված բառերի հոմանիշները: /1միավոր /

Ճարպ-յուղ
Սնվել-ուտել
Անկողին-մահճակալ
Մերկ-Տկլոր

Տեքստից բառակապակցություններ դո՛ւրս գրիր: /1 միավոր/

չորացրած տերևներ,փափուկ անկողին, փառավոր անկողին,փափուկ խոտ,

մերկ կույր փոքրիկ արարծներ, ջերմ գրկում, դանդաղ մեծանում,սննդարար ճարպ, վիտամիններով հարուստ, արժեքավոր սննդանյութեր։

Գտի՛ր տրված նախադասության ենթական  (ո՞վ, ի՞նչը) ու ստորոգյալը (ի՞նչ է անում): Ենթական ներկի՛ր կանաչով, իսկ ստորոգյալը՝ կարմիրով:  /2 միավոր/

Արջն

 աշնանից սկսած 

քուն է մտնում 

քարանձավի խորքում:

Ստուգի՛ր առաջադրանքները և ըստ միավորների գնահատի՛ր կատարածդ աշխատանքը։

11 միավոր

Մաթեմաթիկա

111 Հաշվի՛ր՝ օգտվելով բազմապկտկման տեղափոխական հատկությունից։

բ) 40 x 48 x 25=40 x 25 x 48 = 48.000
1) 40 x 25 = 1000
2) 48 x 1000 = 48.000

40 x 70 x 50=40 x 50 x 70 =140.000
1) 40 x 50 =2.000
2) 70 x 2.000 = 140.000

50 x 42 x 40 x 2=50 x 42 x 2 x 40 = 168.000
1) 50 x 42 =2.100
2) 2.100 x 2 = 4.200
3) 4.200 x 40 =168.000

112 Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 80, b = 50:

b x 2 x 90 x a

բ) 50 x 2 x 90 x 80 = 720.000
1) 50 x 2 = 100
2) 100 x 90 = 9000
3) 9000 x 80 = 720.000

113 Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

բ) 3265 : 5 + (9324 — 8872) x 7 = 3817
1) 9324 — 8872 = 452
2) 3265 : 5 = 653
3) 452 x 7 = 3164
4) 653 + 3164 = 3817

3264 : (160 : 20) : 8 = 51
1) 160 : 20 =8
2) 3264 : 8 = 408
3) 408 : 8 = 51