Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր  խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

Հինավուրց-դարավոր-ծեր

Դիպավ-հպվեց-կպավ

Ալեկոծվել-փոթորկվել

Ոսկեզօծված-գունավորված

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև-Կամին փչեց, տերևը շարժվեց:

Շշուկով դիպավ իր հարևանին-տերևը կպավ այլ տերևի

Կռացավ կաղնին նորից բարձրացավ-թեքված կաղնին ուղղվեց

Ալեկոծվում էր անտառը հուզված-Քամուց անտառի ծառերը շարժվում էին:

Ոսկեզօծված գլուխ-Ծառերի ներկված գագաթը

Ու ծիծաղում էր անտառի վրա-քամին ուժեղ փչում էր:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Քամին ուժեղանում էր և կարծես սուլիչի ձայն լիներ, որը սուլում էր և, անընդհատ փչելով, շարժում ծառի տերևները և թափում գետնին:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Երբ սկսվում է աշունը, տերևները փոխում են իրենց գույնը, դառնում են կարմիր ու դեղին: Անտառը գեղեցիկ գույներ է ստանում: Երբ քայլում ես անտառով, ոտքերիդ տակ թափված տերևները խշշում են և անընդհատ ուզում ես քայլել և լսել տերևների և ծառերի խշշոցը:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին ու տերևը

Մի օր տերևը հանդիպեց քամուն: Քամին սկսեց պատմել, որ պտտվել է ամբողջ աշխարհով, գեղեցիկ քաղաքներ տեսել: Տերևը խնդրեց իրեն էլ տանել աշխարհը ցույց տալ: Քամին համաձայնեց: Ուժեղ փչեց և ծառից փոկեց տերևին: Բարձրացրեց դեպի երկինք: Տերևը բարձրացած վերև, նայեց չորս կողմը, հիացավ գեղեցիկ քաղաքով և դանդաղ ցած ընկավ: Քամին առանց բառ ասելու հեռացավ: Տերևը տխրեց, լաց եղավ, սակայն նրան ոչ ոք ծառի վրա այլևս չբարձրացրեց: