Բազուկի մասին

Բազուկի արմատային համակարգը բաղկացած է հաստացած գլխավոր արմատից և բարակ արմատային ճյուղավորումների խիտ ցանցից, որոնք գլխավոր արմատից հեռանում են շաքիլատերևների ուղղությամբ և թափանցում են հողի մեջ՝ մեծ խորությամբ, մինչև 2,5 մետր, իսկ լայնությամբ՝ 40-50 սմ։ Արմատը կոնաձև է, երկարավուն և որոշ չափով կողքերից սեղմված։ Տերևները խոշոր են, ամբողջական, կոթունավոր։ Տերևների հիմքի մոտ տեղավորված են պտղաբերող բողբոջները, որոնցից երկրորդ տարում կազմվում են ծաղկակիր ընձյուղները։ Ծաղիկները երկսեռ են, կանաչավուն ծաղկապատյանով, հնգատիպ, տեղավորված են ցողունի ամբողջ երկարությամբ՝ կողքային ճյուղավորությունների տերևածոցերում՝ խմբերով, ոչ մեծ փնջերով՝ առաջացնելով ծաղկաբույլ։ Պտուղը ընկույզիկ է, փխրուն, փայտացած, սերմն ունի գորշ, փայլուն թաղանթ։